Օտար լեզուների առցանց ուսուցում

Ինչու՞ առցանց։

Շատ հաճախ աշխատանքը այնպիսին է լինում, որ մենք չենք կարող դուրս գալ աշխատանքի վայրից, իսկ ժամերը հարմար չեն, կամ նախընտրած ուսուցման կենտրոնը գտնվում է հեռու՝ անգամ ուրիշ քաղաքում, կամ  ժամանակը չի ներում հաճախել դասընթացների և մենք ցավոք ստիպված ենք լինում հրաժարվել օտար լեզու սովորելու ցանկությունից։

Այսօր այս ամենը արդեն խնդիր չէ՝  բարձր տեխնոլոգիաները նաև այս հարցում հասնում են մեզ օգնության։ Առցանց ուսուցում ցանկացած վայրից։ Միակ անհրաժեշտ պայմանը՝ դա համակարգիչն է, Skype ծրագրով։

Ինչպես են՞ անցնում պարապունքները։

Skype ծրագրի միջոցով Դուք կապ եք հաստատում նախընտրած օտար լեզվի մասնագետի հետ, որը իր հերթին անցկացնում է պարապունքը։

Արդյոք՞ ուսուցման որակը չի տուժում առցանց պարապունքների պարագայում։

Մեր բարձրակարգ մասնագետները՝ օգտագործելով մեր կենտրոնի հատուկ մեթոդաբանությունը՝ որը հակիրճ է, արագ և հիմնված է տրամաբանության վրա, կօգնեն Ձեզ տիրապետել Ձեր իսկ նախընտրած օտար լեզվին։ Առցանց ուսուցումը ոչնչով չի զիճում իր որակի մեջ սովորական դասընթացներին։ Դուք կսովորեք նույնքան արդյունավետ և լիարժեք կստանաք անհրաժեշտ գիտելիքների պաշարը։

Սիրով սպասում ենք Ձեզ։

Contact us
Մաշտոց 13, Yerevan, Armenia
(+374) 99 729050
Monday - Friday: 7 AM - 20 AM
Newsletter