Ֆրանսերեն սովորելը մեր մասնագիտացված դպրոցում արդյունավետ է և հաճելի: Մեզ մոտ դասավանդում են լեզվակիրներ և բարձր որակավորում ունեցող ֆրանսերենի մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են միջազգային նորագույն մեթոդներով:
Այստեղ չկան հարկադրված անգիրներ, ֆրանսերենի ուսուցման ողջ պրոցեսն ընթանում է ինքնաբերաբար՝ դուք սովորում և հիշում եք բառերն ու կանոնները ֆրանսախոս միջավայրում, իրավիճակային վարժությունների միջոցով: Դասերին զուգահեռ իրականացվում են կինոդիտումներ, աուդիոլսումներ և խմբային քննարկումներ, որոնց շնորհիվ զարգանում են այնպիսի ունակություններ, ինչպիսին է օտար լեզուն լսելն ու հասկանալը, օտար լեզվով վարժ արտահայտվելն ու մտածելը:
Գործում են ինչպես անհատական ու խմբային, այնպես էլ առավոտյան, ցերեկային և երեկոյան դասեր, օնլայն կամ օֆլայն տարբերակով:
Ֆրանսերենի դասեր զրոյից՝ տրամաբանության վրա հիմնված ժամանակակից մեթոդներով, որի շնորհիվ կսովորեք ֆրանսերեն խոսել դասընթացի առաջին իսկ օրերից:
Ֆրանսերենի A մակարդակը յուրացնելով դուք կկարողանաք՝
Շփվե՛ք ֆրանսերենով ազատ ու անկաշկանդ՝ լինի դա ճամփորդությունների ժամանակ, օտարերկրյա ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում:
Ֆրանսերենի B մակարդակը յուրացնելով դուք կկարողանաք՝
Կատարելագործե՛ք ֆրանսերեն գրավոր և բանավոր խոսքը, տիրապետե՛ք տարբեր ոլորտների բառապաշարին ու շփվե՛ք ինչպես լեզվակիրը՝ ընդլայնված դասընթացի շնորհիվ:
Ֆրանսերենի C մակարդակին տիրապետելը նշանակում է, որ դուք լիարժեք գիտեք լեզուն և կարող եք՝