Հայոց լեզվի դասընթաց արտասահմանցիների համարՀԱՅԵՐԵՆԸ ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ

Ունե՞ս մտերիմ, որ ապրում է արտասահմանում կամ վերջերս է տեղափոխվել Հայաստան և ցանկանում է սովորել հայերեն: Մենք նրա համար առաջարկ ունենք՝ հայերենի ուսուցում որպես օտար լեզու:
https://rsschool.am/wp-content/uploads/2019/04/single_course_girl.png
bt_bb_section_bottom_section_coverage_image
https://rsschool.am/wp-content/uploads/2019/04/french_course.png

Հայերենի դասերԵրեխաների և մեծահասակների համար

Մեր կենտրոնում ուսուցանվում է հայոց լեզուն որպես օտար լեզու՝ բոլոր նրանց համար, ովքեր ապրում են արտասահմանում կամ վերջերս են տեղափոխվել Հայաստան և ցանկանում են գրել, կարդալ, խոսել հայերեն:
 
Մեզ մոտ կարող են սովորել թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, քանի որ գործում են օնլայն և օֆլայն դասեր: Դասընթացի ծրագիրը մշակված է տարբեր տարիքային խմբերի համար, իրականացվում է ժամանակակից մեթոդաբանությամբ, ինչի շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են սովորել հայերեն պարզ ու արդյունավետ եղանակով, առանց քերականական կանոններն անգիր անելու:
Դասերն անցկացվում են Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում
Անհատական և խմբային դասեր, երաշխավորված արդյունք
Միջազգային պրակտիկայում ընդունված ժամանակակից մեթոդներ
Հարմարեցված դասեր՝ օրվա տարբեր ժամերին, հանգստյան օրերին
bt_bb_section_bottom_section_coverage_image

Հայերենի դասեր RS School մասնագիտացված դպրոցումԻՆՉՈ՞Ւ ՍՈՎՈՐԵԼ ՄԵԶ ՄՈՏ

Դասավանդման նախնական փուլում մեծ տեղ է հատկացվում հայերենի հնչյունական կազմին, սովորողների մոտ ձևավորվում է հայերենի ճիշտ հնչարտաբերման կարողություն:
 
Դասերն իրավիճակային են՝ ուսուցումը կատարվում է առօրյայում հանդիպող ամենատարբեր իրավիճակների ստեղծման միջոցով, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են առօրյա գործածական նորանոր բառերի ու արտահայտությունների և հեշտությամբ յուրացնում:
 
Ուսուցման առաջին իսկ ամիսներից արդեն սովորողները կարող են հաղորդակցվել հայերենով՝ ներկայանալ, գնումներ կատարել, քննարկումների մասնակցել, իսկ հետագա ամիսներին՝ նաև սովորել կամ մասնագիտական գործունեություն ծավալել հայերենով:
https://rsschool.am/wp-content/uploads/2019/04/french_course_2.png
bt_bb_section_bottom_section_coverage_image
Կապ
Մաշտոց 13, Երևան, Հայաստան
(+374) 99 729050
Երկ.-ուրբաթ 7:00-21:00 Կիրակի 7:00-15:00
Արագ հղումներ
Բաժանորդագրություն