Մեթոդի առավելությունները

Դարձնել ուսուցումը էֆեկտիվ, արագ և հարմար:

Կոգնիտիվ մոտիվացիոն մոտեցման նպատակը,որը ներկայացնում է  RS School կրթական կազմակերպությունը:

Մոտեցումը ստեղծվել է որպեսզի կյանքի կոչի մի համարձակ և հիանալի գաղափար: Հրեա հոգեբանի և նրա կոլեգաների կողմից ստեղծված մեթոդը լայնատարած օգտագործվում է  Ռուսաստանում , արտասահմանում այժմ նաև Հայաստանում, իր անփոփոխ կարգախոսով ` Էֆեկտիվ ուսուցում գիտական մոտեցմամբ:

առանձնահատկությունները

1. 3-7 ամիս տարիների փոխարեն

Օտար լեզվի ամբողջ կուրսը կազմում է 165 ակադեմիական ժամ և ոչ 7-8 ստանդարտ մակարդակ: Մեկ դասի ընթացքում կարելի է սերտել այն  ինչ սովորաբար յուրացվում է մի քանի շաբաթների ընթացքում: 3-5 դասի ընթքցքում կարելի է յուրացնել այնքան նյութ, որի վրա ծախսվում են  ամիսներ: Յուրացնելով մեկ թեմա կարելի է մոռանալ տասնյակ կանոների մասին: Լեզուն տրվում է այնպես ինչպես այն աշխատում է մարդու  մտածողության մեջ` հեշտ, հասկանալի, հարմար և էֆեկտիվ օգտագործելու համար: Այսպիսի մոտեցմամբ  լեզուն յուրացվում է բավականին արագ:

2. Տրամաբանական մոտեցում քերականական կանոնների փոխարեն

Լեզվի կրողը խոսում է ազատ, գրագետ՝ չհենվելով քերականական կանոնների վրա: Ի՞նչու:  Պատասխանն ակնհայտ է `կանոնների փոխարեն նրա ուղեղը օգտագործում է  հակիրճ և տրամաբանական կառույց: Կուրսի հեղինակները ջանացել են քերականությունը իրենց ձեռնարկներում ներկայացնել  հատկապես այսպիսի ծրագրով ` հակիրճ և տրամաբանական: Նպատակն է ապահովել քերականության ընկալումը կարճ ժամկետում:

3. Խոսակցական թրեյնինգներ `անգիրի և տեքստերի թարգմանության փոխարեն

Առանց փորձաշրջանի թեորիան անարժեք է: Ուղղակի քերականություն և բառապաշար առանց կիրառման անօգուտ է: Մեզ մոտ շեշտը դրված է խոսակցական թրեյնինգների և խաղային փորձի վրա ` ստեղծված կոգնիտիվ մոտիվացիոն մոտեցման շնորհիվ: Դրա նշանակություն է զարգացնել բանավոր խոսքը և ակուստիկ լսողությունը: Այս ծրագիրը կօգնի Ձեզ օգտվել օտար լեզվից առանց անգիր արված արտահայտությունների վրա հենվելու:

4 Հիշողության տեխնոլոգիա` բառերն անգիր անելու փոխարեն

Բառ <> , նշանակություն <>: Հիշողության մեջ անհրաժեշտ է ֆիքսել նրանց ընդհանրությունները: Այս ծրագիրը ներառում է բառահիշման հատուկ տեխնոլոգիա, որի շնորհիվ հեշտ է մտապահել յուրաքանչյուր բառ առանց այն անգիր սովորելու: Լեզվի բառապաշարը յուրացնելու համար ուսանողին անհրաժեշտ է կարդալ մի քանի արտահայտություն, որի մեջ ոչ միայն ներառում է տվյալ դասի նոր բառերը, այլ նաև հակիրճ բացատրություն ,որը թույլ կտա անսխալ ըմբռնել նրա միտքը:

5 Հիշողության ամրացում 

Այս մեթոդը ապահովում է մտապահել Ձեր նախկինում սովորած նյութի ամեն մի տարր: Եթե Դուք անգամ ունեք թույլ հիշողություն` նյութի տարրերը կրկնվում են և թույլ չեն տալիս Ձեզ մոռացության մատնել այն ինչ տպվել է Ձեր ենթագիտակցության մեջ: Դա հանգեցնում է երկարատև մտապահման: Չէ որ հիշողությունը նման  է  քմահաճ կնոջ, որը նախ և առաջ գնահատում է կայունություն: Եթե երկրպագուն  ուշադրություն չի դարձնում նրան , նա դադարեցնում է բոլոր տեսակ հարաբերությունները նրա հետ:

Contact us
Franklin St, Greenpoint Ave
+2342 5446 67
Monday - Friday: 8 AM - 5 PM
Newsletter