Մեր կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում անգլերենի ուսուցման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը, որտեղ երեխաներն ուսումնասիրում են անգլերենը խաղի, երգերի, պատմությունների և ինտերակտիվ գործունեության միջոցով:
Երեխաների ուսուցման ծրագիրը մշակված է սովորողների զարգացման փուլերին և հետաքրքրություններին համապատասխան, ուսումնական գործընթացում ներառված են լեզվակիր մասնագետներ:
Յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերվում է անհատականացված մոտեցում՝ նպաստելով նրա ինքնավստահության բարձրացմանը և խրախուսելով ակտիվ մասնակցությունը ուսումնական միջոցառումներին:
RS school օտար լեզուների դպրոցում բնական և հաճելի ձևով են զարգանում լեզվական հիմնական հմտությունները, ինչպիսիք են լսելը, խոսելը, բառապաշարի զարգացումը և հիմնական քերականությունը:
Ուսուցման ծրագիրը մշակված է 6-13 տարեկան երեխաների հետաքրքրություններին և զարգացման առանձնահատկություններին համապատասխան: Դասերն անցկացվում են ժամանակակից մեթոդներով, որտեղ բացառվում են կանոններն ու անգիրները, փոխարենը լեզվակիրների և փորձառու դասավանդողների շնորհիվ ստեղծվում է միջավայր, որում երեխաներն անգլերենը սովորում են բնական կերպով, տրամաբանության և հիշողության շնորհիվ:
Մենք կարևորում ենք նաև ծնողների ներգրավվածությունը երեխայի ուսումնական գործընթացում և պարբերաբար տեղեկություններ ենք տրամադրում երեխայի առաջադիմության վերաբերյալ, առաջարկում ենք ռեսուրսներ և խորհուրդներ՝ ուսումը դասասենյակից դուրս շարունակելու համար:
Կապվեք մեզ հետ հիմա՝ դասերի ժամանակացույցի, ուսումնական ծրագրի և գրանցման գործընթացի մասին ավելին իմանալու համար: Եկե՛ք անգլերեն սովորելը դարձնենք ուրախ և հաճելի ժամանց ձեր երեխայի համար: