Մեր դպրոցում դուք ոչ միայն կսովորեք անգլերենը որպես լեզու, այլև լեզվակիրների
և փորձառու մասնագետների օգնությամբ կձևավորեք լեզվամտածողություն,
կհասկանաք անգլերենով հաղորդակցման մշակութային նրբությունները:
Միջազգային ճանաչում ունեցող ժամանակակից մեթոդների կիրառությունը թույլ է
տալիս արագ յուրացնել բանավոր խոսքը. դուք կսովորեք կարճ ժամանակում խոսել
անգլերեն, ինչը լեզվին տիրապետելու ամենակարևոր ցուցանիշն է և հաջողության
բանալին:
Մեզ մոտ դասերն անցկացվում են միայն անգլերենով, չկան ձանձրալի տնային
աշխատանքներ և քերականական կանոնների անգիրներ, փոխարենը
կազմակերպվում են խոսակցական խմբակներ և թեմատիկ քննարկումներ,
կինոդիտումներ, աուդիոլսումներ և այլ միջոցառումներ, որոնց շնորհիվ անգլերեն սովորելը դառնում է հաճելի զբաղմունք:
Գործում են ինչպես անհատական ու խմբային, այնպես և երեկոյան դասեր, օնլայն կամ օֆլայն տարբերակով: