Օգնե՛ք Ձեր աշխատակիցներին բարելավել ռուսերենի իմացությունն ու կիրառել այն աշխատանքային գործընթացներում՝ ի նպաստ Ձեր բիզնեսի:
Վստա՛հ եղեք, որ դիմելով մեզ՝ Դուք արդարացված ներդրում եք կատարում Ձեր բիզնեսում, քանզի ռուսերենի դասընթացի բովանդակությունը կազմվում է հենց Ձեր աշխատակիցների համար՝ հաշվի առնելով կազմակերպության գործունեությունը, ոլորտը, մասնագիտական բառապաշարն ու մասնակիցների նախնական գիտելիքները:
Կորպորատիվ դասընթացի արդյունքում Ձեր աշխատակիցները կբարելավեն գրավոր և բանավոր ռուսերենի իմացությունը, կկարողանան գրագետ հաղորդակցվել թե՛ կազմակերպության ներսում և թե՛ ռուսալեզու գործըներների հետ հարաբերություններում:
Ռուսերենի ուսուցման ծրագիրը կազմվում է հատուկ Ձեր ընկերության համար՝ գործունեությանը համապատասխան թեմատիկայով: Բոլոր դասերն անցկացվում են պրակտիկ մոդելներով, մեծ տեղ է հատկացվում հատկապես բանավոր խոսքին և տարբեր իրավիճակներում գրագետ գործնական հաղորդակցությանը:
Աշխատակիցները մեզ մոտ ոչ միայն բարելավում են ռուսերենի իմացությունը, այլև ձեռք են բերում ռուսերենի լեզվակրին հարիր գործընկերային հաղորդակցման և հարաբերությունների կառուցման հմտություններ: Կապվե՛ք մեզ հետ հիմա՝ դասերի ժամանակացույցի, ուսումնական ծրագրի և գրանցման գործընթացի կազմակերպման համար: Եկե՛ք միասին ստեղծենք ավելի բանիմաց թիմ՝ ի նպաստ Ձեր բիզնեսի: