Մեր կենտրոնում ուսուցանվում է հայոց լեզուն որպես օտար լեզու՝ բոլոր նրանց համար, ովքեր ապրում են արտասահմանում կամ վերջերս են տեղափոխվել Հայաստան և ցանկանում են գրել, կարդալ, խոսել հայերեն:
Մեզ մոտ կարող են սովորել թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, քանի որ գործում են օնլայն և օֆլայն դասեր: Դասընթացի ծրագիրը մշակված է տարբեր տարիքային խմբերի համար, իրականացվում է ժամանակակից մեթոդաբանությամբ, ինչի շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են սովորել հայերեն պարզ ու արդյունավետ եղանակով, առանց քերականական կանոններն անգիր անելու: