Սանկտ-Պետերբուրգի միջազգային ցանցի “RS School” մասնաճյուղը հիմնվել է Հայաստանում 2008 թվականից: Այն հեղինակային նոր ծրագիր է, որը կազմվել է հրեա գիտնական և հոգեբան Դենիս Ռունովի կողմից: Մեթոդը մշակվել է գիտական երկարատև ուսումնասիրությունների արդյունքում և համաշխարհային պրակտիկայում չունի նման օրինակ:
Կոգնիտիվ մոտիվացիոն մոտեցման շնորհիվ մատչելի է դառնում օտար լեզվի ուսուցումը և միաժամանակ զարգանում է մարդու ինտելեկտուալ և տրամաբանական հնարավորությունները:
Յուրաքանչյուր գիտական ոլորտ, այդ թվում և օտար լեզուն հանդիսանում է որպես տրամաբանական ծրագիր, որը օգտագործվում է մարդու ուղեղի կողմից լուծելու որոշակի խնդիրներ:
Այսպիսի մոտեցմամբ ամենակարճ ժամկետում կարելի է յուրացնել լեզուների քերականական ամբողջ կուրսը:
Հատուկ շեշտ է դրված բանավոր խոսքի, ակուստիկ լսողության զարգացմանը և ունի բառապաշարի ուսուցման էֆեկտիվություն: Այս ծրագիրը հակիրճ է, արագ և մատչելի անկախ տարիքից:
Բարձրակարգ մասնագետները կօգնեն Ձեզ արագ պատրաստվել ծրագրերին: