Ինչու՞ սովորել իտալերեն։

Ըստ հայտնի առասպելի, Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-դը ասում էր․«Ես խոսում եմ իսպաներեն Աստծո հետ, իտալերեն կանանց հետ, ֆրանսերեն տղամարդկանց հետ և գերմաներեն ձիուս հետ։»

Ինչու՞ կանանց հետ իտալերեն։ Որովհետև այն համարվում է ամենագեղեցիկ և նրբահունչ լեզուներից մեկը։ Առաջացել է խոսակցական լատիներենից, իսկ առաջին գրական ստեղծագործությունը իտալերեն լեզվով եղել է Դանթե Ալիգյերիի «Աստվածային կատակերգությունը»։

Ի դեպ՝ գիտնականները պնդում են, որ իտալերենը այն եզակի լեզուներից մեկն է, որը վերջին յոթ դարում էական փոփոխության չի ենթարկվել և այսօր խոսելով իտալերեն դուք օգտագործում եք նույն լեզուն, ինչ 1308 թվականին հռչակավոր Դանթեն։

Ինչու՞ ընտրել մեր կենտրոնը։

Մեզ մոտ աշխատում են միայն հատուկ վերապատրաստում անցած բարձրակարգ մասնագետները։ Մեր լեզվի կենտրոնը աշխատում է օգտագործելով լավագույն ժամանակակից ուսուցման մեթոդաբանությունները, որպեսզի ձեր ուսումը լինի հաճելի և արդյունավետ։

Մենք ապահովում ենք անհատական մոտեցումը դասընթացների ժամանակ անկախ նրանց ֆորմատից՝ անհատական, կամ խմբակային։

Այցելեք մեզ՝ սիրով սպասում ենք բոլորին։ Սովորենք միասին։

Contact us
Մաշտոց 13, Yerevan, Armenia
(+374) 99 729050
Monday - Friday: 7 AM - 20 AM
Newsletter